Armtimes.com-ը գրում է.
 Հայաստանում արեւային կայանների կառուցման նկատմամբ հետաքրքրությունը գնալով ավելանում է։ Արդեն մեկնարկել է մինչեւ 1 մեգավատ հզորությամբ երրորդ համակարգային կայանի շինարարությունը։ Շուտով դրանց թիվը կավելանա եւս մի քանիսով։

Օրերս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արեւային կայանում էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա  է տրամադրել եւս 7 ընկերության։ Դրանք են՝ «Սոլար Փրոդակշնը», «Ռեպ Քուռը», «Ռապիդա» ինտերակտիվ համակարգը», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», «Սոլ էներջին», «Ջիէյչ Էներջին», «Ինտեր Ա.Կ.Վ.Ա.»-ն։ Կայանները նախատեսվում են կառուցել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի եւ Արարատի մարզերի վարչական տարածքներում։ Լիցենզիաների գործողության ժամկետ է սահմանվել մինչեւ 2038թ.։ Բոլոր յոթ կայանները պետք է գործարկվեն առաջիկա մեկ տարվա ընթացքում։ 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդհանուր առմամբ տրամադրվել է մինչեւ 1 մեգավատ հզորությամբ արեւային համակարգային կայանի կառուցման 11 լիցենզիա։ Նախնական հաշվարկներով, նման մեկ կայանի կառուցման ներդրումային արժեքը հասնում է 1 մլն դոլարի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել