Երգչուհի Օլգա Այվազյանն անճանաչելի է դարձել։ Նա շիկահերից սևահեր է դարձել։ Չնայած նրա, որ ոճային կտրուկ փոփոխություն սիրում է անել, անձնական հարցերում այդպիսին չէ։ Tert.am Life–ի հետ զրույցում Օլգան նշեց, որ հեշտությամբ է հրաժարվել շեկ վարսերից։
«Տարիների ընթացքում եղել է ժամանակ, որ վարսերիս գույնի կտրուկ փոփոխել եմ. սևահերից շիկահեր և հակառակը։ Պարզապես, հոգնել էի շիկահերից ու արդեն վնասվում էր մազերիս որակը, բայց այնպես չէ, որ չեմ սիրում շեկ վարսեր։ Այդպես որոշեցի փոխել ու վերականգնել մազերիս որակը»,– ասաց Օլգան։


Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2017/07/20/olga/42418
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել