Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել են քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցված միջոցառումների արդյունքում հանցագործությունը կատարելու կասկածանքով կան ձերբակալվածներ: «Pastinfo.am»-ի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել է երկու անձ, ովքեր նախնական տեղեկություններով ուղղակի առնչություն ունեն գյուղապետի սպանության հետ։
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: