Armtimes.com-ը գրում է.

Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի մեջ է ներառվել ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ղեկավարների նշանակման վերաբերյալ որոշման նախագիծ: Այն գործադրին ներկայացրեց ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը:

Հայաստանի պետական սահմանի հայ-վրացական հատ­վածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշտեղամասի սահմանային ներկայացուցիչ նշանակվեց ազ­գային անվտանգության ծառա­յության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Գուրգեն Հենրիկի Գալստյանը (գտնվելու վայրը՝ Պուշկինո գյուղ):

Հայաստանի պետական սահմանի հայ-վրացական հատ­վածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Աշոցք-Ամասիատեղամասի սահմանային ներկայացուցիչ նշանակվեց ազ­գային անվտանգության ծառա­յության սահմանապահ զորքերի առանձին սահմանապահ պարետատան պարետ, փոխգնդապետ Հուսիկ Մարտիրոսյանը (գտնվելու վայրը՝ գյուղ Աշոցք):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել