Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մատթիաս Քիսլերի հատուկ հյուրն է եղել տաքսու վարորդ Սուրեն Սողոյանը, ով իր տաքսու մեջ գտել էր դեսպանի անձնական բջջային հեռախոսը և այն բերել դեսպանություն։ Այս մասին գրառումը տեղադրված է դեսպանատան ֆոյսբուքյան էջում:
«Դեսպան Քիսլերն անչափ ուրախացավ այդ մեծ անակնկալի համար և սրտանց շնորհակալություն հայտնեց պարոն Սողոյանին»,- նշված է գրառման մեջ։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/07/19/821555.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



