Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանիթ.191 հիմնական դպրոցի հիմնանորոգումը «Կրթական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով սկսվել է 29.01.2015թ., «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի կողմից, հատկացվել է 321.621.0 հազ. դրամ եւ 2016-2018թ.թ. ՀՀ կառավարության միջնաժամկետ ծրագրով նախատեսվել էր ավարտել 2016-ին:
Ինչպես հայտնում են «ԵԼՔ» դաշինքի Երեւանի ավագանու խմբակցությունից, արդեն 2017 թվականն է, սակայն դպրոցի վիճակը շատ տխուր է, որովհետեւ 2 տարիէ հիմնանորոգումը դադարեցվել է, շինարարները կիսատ թողել գնացել են ու 2 տարի է չեն երեւում դպրոցում: Կառավարության ծրագիրը չի կատարվել։ 900 աշակերտ ունեցող դպրոցը ծվարել է տարածքի կեսում եւ ստիպված որոշ դասարաններ 2-րդ հերթ են հաճախում։ Միեւնույն ժամանակ ՀՀ վարչապետը պահանջում է դպրոցներում վերացնել 2-րդ հերթը:
ԵԼՔ դաշինքի Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետեւալ հարցադրումով՝ ինչու է հիմնանորոգումը կասեցվել, ինչու «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի շինարարները չեն շարունակում այն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։


