Tert.am-ը գրում է.
Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի շուկայի ապամոնտաժումն սկսվել է: Tert.am-ի թղթակիցը փոխանցում է, որ ոստիկանական ուժերի, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների և հատուկ տեխնիկայի միջոցով սեղաններն ու շուկայի մինչև կեսը տեղադրված գույքն արդեն ապամոնտաժվել է, տաղավարները դեռ տեղում են:
Բնակիչներն ընդդիմանում են, անգամ փորձում են փակել հատուկ տեխնիկայի ճանապարհը, սակայն ոստիկանների միջոցով բնակիչները հեռացվում են, և ապամոնտաժումը շարունակվում է:
Քաղաքապետարանի աշխատակիցները բնակիչներին ու լրագրողներին բացատրություն չեն տալիս, թե ինչու և որքան աշխատանք է իրականացվելու, այլ հորդորում են բոլոր հարցերի պատասխաններն իմանալ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Տեղի բնակիչներից մեկը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց տեղաշարժվելու հնարավորությունն էլ է սահմանափակված.« Մեզ հայտնել են, թե նոր կոյուղի են կառուցելու, դրա համար փորում են շուկան, փակում են ճանապարհը, անգամ չեն թողնում տուն գնանք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



