Tert.amLife-ը գրում է.
Երևանի ժամանցային վայրերից մեկում հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը 35–ամյակի առթիվ բացօթյա խնջույք էր կազմակերպել։ Հաղորդավարուհու ընկերներն ու հարազատները իսկական տոն են դարձրել Նազենիի ծննդյան օրը։
 
Նա բազում շնորհավորական մաղթանքներ և նվերներ է ստացել։ «Երբ ինձ մաղթում են անձնական երջանկություն, ես ուզում եմ ասել մի բան՝  ես հենց հիմա աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ ձեզնով»,– ասել է Նազենիին ներկաներին։
 
Դերասանուհու տարեդարձին ներկա էին` Արամեն, Աննա Թովմասյանը, Արսեն Գրիգորյանն ու իր կինը, Վաչե Թովմասյանը, Լուսինե Թովմասյանը, Մերի Մարտիրոսյանը, Մայա Պողոսյանը, Սոֆի Մխեյանը և այլն։
 
Երեկոյան խնջույքին Սոֆին իր երգացանկից մի քանի կատարում է նվիրել Նազենիին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել