Ի գիտություն մեր բաժանորդների՝ հայտնում ենք, որ պատասխանելով «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ին Երևանի քաղաքապետարանի կողմից ուղված գրությանը, նաև հաշվի առնելով Երևանի քաղաքային համայնքի կողմից հնչեցված բազմաթիվ մտահոգությունները՝ կապված կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով ավտոկայանատեղի համար գանձվող գումարի դրույքաչափերի ավելացման հետ՝ «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ն բանակցությունների արդյունքում ընդառաջել է բոլոր խնդրանքներին և շահագրգիռ կողմերի հետ համաձայնություն է ձեռք բերել հետևյալի մասին.

Գիտակցելով, որ վերջերս հնչեցված 149 դրամ և 748 դրամ սակագներն էապես կազդեն «ՅՈՒՔՈՄ» ՍՊԸ-ի շարժական կապի բաժանորդների վրա, ինչը սկզբունքորեն դեմ է մեր ընկերության՝ բաժանորդամետ լինելու ռազմավարությանը, ստեղծվեց հատուկ ձևաչափ, որը թույլ է տալիս պահպանել ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության գանձման տեսակը և ս. թ. օգոստոսի 1-ից վճարել այն առանց միջնորդավճարի ու ԱԱՀ-ի՝ սահմանելով բացառապես SMS ծառայության համար 2 (երկու) ՀՀ դրամ վճարը կայանատեղի վճարման մասին ծանուցում պարունակող բոլոր հաղորդագրությունների համար: Արդյունքում կայանատեղի վճարման ժամանակ Յուքոմի բաժանորդները կվճարեն 102 և 502 դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել