Armsport.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայկական «Հոմենեթմեն» մարզական դպրոցի սաներին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄՆ-ի տղամարդկանց հավաքականի և «Նյու-Յորք Նիքսի» բասկետբոլիստ Կարմելո Էնթոնին:
Էնթոնիի հետ Մխիթարյանը նաև լուսանկար է հրապարակել «Ֆեյսբուքի» իր էջում.
«ESPN»-ին տված հարցազրույցում Մխիթարյանը նշել է, որ իր համար շատ հաճելի է հանդիպել Լոս Անջելեսի հայ համայնքի երեխաներին.
«Ոգևորված եմ նրանց հետ հանդիպումով, ուրախ եմ, որ կարող եմ նրանց տալ իմ խորհուրդները, տեսնել ,թե ինչպես են մարզվում: Փորձում եմ ուրախացնել նրանց` հանդիպելով և զրուցելով:
Գիտեի, որ Լոս-Անջելեսում մեծ հայկական համա՞յնք կա. իհարկե, գիտեի: Մենք` հայերս, Լոս Անջելեսն անվանում ենք Հայաստանի երկրորդ մայրաքաղաք (ծիծաղում է): Մոտ 2 մլն հայ է ապրում այստեղ: Այնպես, որ միշտ հաճելի է լինել այստեղ: 4-րդ անգամ եմ այցելում Լոս Անջելես և ամեն անգամ այստեղ գալով` ինչ-որ նոր բան եմ բացահայտում: Ուրախ եմ, որ այստեղ եմ»,- ասել է Մխիթարյանը: