Սասնա ծռերի ահաբեկչությունից մեկ տարի անց կարող ենք արձանագրել, որ հայաստանյան քաղաքական դաշտում միայն մի գործիչ գտնվեց, ով այնքան համարձակություն ու տղամարդկություն ունեցավ, որ չվախեցավ իրերը կոչել իրենց անուններով ու չփորձեց պղտոր սասնա ջրերում ձուկ որսալ։ Ու այդ մարդը, որքան էլ անսպասելի էր ինձ համար, Դավիթ Շահնազարյանն է։
Ես երբեք չեմ եղել ոչ այն քաղաքական թիմի համակրողը, որի հետ ասոցացվում է Շահնազարյանը, ոչ էլ նրա դավանած գաղափարախոսությունն է սրտովս, բայց չհարգել նրա սկզբունքայնությունն ու շիտակությունը չեմ կարող։
Հիմա փսիխոպատ բորենիների ոհմակները հարձակվել են ու անպատվում են Շահնազարյանին, բայց եկեք փաստենք, որ անգամ եթե համաձայն չես նրա հետ ու կարծում ես, որ Ծռերը հերոսական ապստամբներ են, էլի պետք է հարգել Դավիթ Շահնազարյանին։ Պետք է հարգել թեկուզ նրա համար, որ նա էլ իր կարծիքի իրավունքն ունի, բայց առավել շատ նրա համար, որ երբ այս խիստ ցավոտ հարցը շահարկում են բոլորը, երբ քաղաքական գործիչներից շատերը նախախորհրդարանին տականքներ ու դավաճաններ անվանելուց հետո մեկ էլ անսպասելիորեն դարձան մոլի տեռորիստապաշտ ու հեղափոխական, Շահնազարյանի անկեղծությունը միայն պատկառանք է առաջացնում։
Կից նյութն՝ այստեղ