«Ռ-Էվոլյուցիայի» հարցազրույցից հետո շատ քննարկելու հարցեր կան, բայց մի բան ակնհայտ էր՝ Հայաստանն ու Ադրբեջանը քաղաքական մշակույթի տեսակետից անհամեմատելի ու անհամադրելի են: 
Իհարկե, կարելի է վիճել ու չհամաձայնել, թե արդյոք մենք ճիշտ ենք մեր հանգիստ ու քաղաքակիրթ պահվածքի մեջ, երբ մեզ ահաբեկիչ, ֆաշիստ ու եսիմ էլ ինչ է անվանում Ադրբեջանի ղեկավարությունը: 
Բայց ակնհայտ է, որ մենք մի քանի աստիճան ավելի բարձր ենք ադրբեջանական ղեկավարությունից, որը քաղաքական ելույթների փոխարեն վախենալու պատմություններ է պատմում Հայաստանի ու հայերի մասին՝ վախեցնելով իր ժողովրդին: 
Դրան մենք պատասխանում ենք շատ հանգիստ ու զուսպ ասելով, որ չենք վախենում, ու մեր դիրքորոշումն էլ ղարաբաղյան հարցում չենք փոխելու։

Իմ կարծիքով՝ սա 10:0 էր Ալիևին: Կարող եք նաև չհամաձայնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել