«Ռուսաստանը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման գլխավոր կազմակերպիչը: Հանդիպումը նախատեսվում է 2017թ. վերջին: Այս մասին գրում են ռու­սական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Իզվեստիա» թերթը: «Մոսկվան դարձել է այդ հարցում գլխավոր միջնորդը, քանի որ Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների փորձերը՝ Երևանի ու Բաքվի ներկայացուցիչներին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ, հաջողությամբ չեն պսակվել»,- թերթին ասել է Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը:
 
Նա նշել է, որ, մասնավորապես, նման փորձ է ձեռնարկել Ֆրանսիան, բայց դա ոչ մի օգուտ չի տվել: «Միաժամանակ, երկխոսության պահպանումը սկզբունքային նշանակություն ունի: Հենց դրա շնորհիվ է, որ տարածաշրջանում լայնածավալ պատերազմ չի բռնկվել: Սա­կայն կողմերի նպատակները և տեսլականները նախկինի պես տարբեր են»,- ասել է աղբյուրը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել