Մենք ենք մեղավորը, որ մեզ լեզվի մասին առաջարկներ են անում։ Եվ որևէ կապ չունի՝ դա արվում է ԱՄՆ-ից, ԵՄ-ի որևէ երկրից, թե Ռուսաստանից: Մինչև չսովորենք, որ մեր լեզվի պաշպանությունը միայն մեր խնդիրն է, անտակտ ու անպարկեշտ առաջարկներ հա էլ կլսենք: Իսկ առաջին քայլը պետք է լինի, որ մեր պետական բյուջեում պետք է առանձին հոդված սահմանենք, որից ՀՀ-ն ստանձնում է պարտավորություն՝ ցանկացած միջազգային միջոցառում, որը տեղի է ունենում ՀՀ-ում, ապահովված լինի թարգմանությամբ և բոլոր ՀՀ քաղաքացիները խոսեն հայերեն: Նաև ՀՀ բոլոր բարձր պաշտոնյաներն առնվազն երկկողմանի պաշտոնական հանդիպումների ժամանակ խոսեն հայերեն: Հասկանալի է, որ այս ամենն ունի իր ֆինանսական կողմը, բայց եթե պատրաստ չենք ինքներս այդ ծախսն ապահովել, ապա պետք է հասկանանք, որ հենց ինքներս էլ նպաստելու ենք այլոց կողմից իրենց շահերն առաջ տանելուն: Սխալվելը ամոթալի չէ, սխալները չուղղելն է ամոթ, իսկ դա, մեզանից բացի, ոչ ոք մեր տեղը չի անելու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10156483160723378
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել