Հայաստանի Հանրապետությունը Հայ ազգի պատմական հայրենիքի տարածքում ստեղծված Հայկական ազգային պետություն է: Այստեղ ապրում են նաև ազգային փոքրամասնություններ, որոնք ազգային, կրոնական և լեզվական ճնշումների չեն ենթարկվում: ՀՀ ն տարբեր ազգերի պատմական հայրենիքների տարածքների վրա չի ստեղծված, և այնքան մեծ քանակով ոչ մի ազգային փոքրամասնություն չկա, որ կարիք լինի, Հայերենից բացի, այլ պետական լեզու ունենալ: Մտքովս անցավ, որ ԱՄՆ-ում և ՌԴ-ում, ամենահամեստ հաշվարկներով, մեկական միլիոնից ավել Հայ կա, որ ուզենան Հայերենը պետական լեզու դարձնել, թող չամաչեն։ Իրավական հիմքը կա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել