Panorama.am-ը գրում է.

Հակաահաբեկչական պայքարը Մոսուլում ավարտված է կամ մոտ է ավարտին: Անվտանգության գոտիների հաստատումը խաղաղության հույս է ներշնչում: Մյուս կողմից պաշտոնական Դամասկոսը բանակցություններում  փորձում է ավելին ստանալ,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը:

Նրա խոսքով, Մերձավոր Արևելքում ահաբեկիչների կենտրոնները ճնշելով՝ կարծես, բարվոք վիճակ է ստեղծվում ահաբեկչության՝ այլ ուղղություններով տարածմանը:

Անդրադառնալով Եգիպտոսում գերմանացի զբոսաշրջիկների սպանության դեպքին՝ արաբագետը հիշեցրեց, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ հանցագործությունը կատարած անձը կապ է ունեցել ԻՊ-ի հետ:

Ասուլիսին ներկա, արաբագետ Սարգիս Գրիգորյանն էլ նշեց, որ ահաբեկչական խմբերը դեռևս երկար են մնալու Սիրիայում և փորձելու են մասնակից լինել հետպատերազմական իրավիճակներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել