Ֆլորիդա նահանգի համալսարանի մասնագետները պարզել են, որ կանանց առողջությունը կախված է նրանց ամուսինների գրավչության աստիճանից: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Նշվում է, որ որքան տղամարդը գեղեցիկ է, այնքան վատ է նրա կնոջ համար: Կանայք սննդային խանգարումներ են ունենում, և ոչ միայն: Ոմանք հոգեբանական խնդիրներ են ունենում: Հետազոտողները սա կապում ե ն «չափանիշին համապատասխանելու» ցանկության հետ:

Կանայք բարդութավորվում են իրենց արտաքին տեսքի պատճառով և աշխատում են համապատասխանել իրենց ֆիզիկապես գրավիչ ամուսնուն: Եթե չի ստացվում, նրանք առողջական շատ խնդիրներ կարող են ունենալ, ընդհուպ մինչև հոգեկան խանգարումներ, ճարպակալում և այլն:

Եթե կինն ավելի գրավիչ է, քան ամուսինը, խնդիրներ չեն լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել