Տարիներ շարունակ ահազանգում էինք...
Հայոց լեզվի և գրականության անհամ և մերժելի շտեմարանները զզվեցնելու աստիճան վանում են սովորողներին:
Մի քանի անգամ դպրոցական դասագրքերի մրցույթներում հաղթեցին անալի, աշակերտի սրտին ու մտքին անհաղորդ դասագրքեր, որոնք ի զորու չեն սեր փոխանցելու հայոց լեզվի և գրականության նկատմամբ:
Դպրոցում և համալսարաններում իշխող քերականամոլությունը խեղդեց հայերենի բնական ուժն ու հմայքը և այն սովորելու ցանկությունը:
Գրականության դասերին այլակարծության իսպառ մերժումը ձանձրալի դարձրեց դասն ու առարկան...
......................
Այս ամենից հետո (այլ պատճառներ էլ կարելի է նշել) զարմանալի՞ է արդյոք, որ երիտասարդները հայոց լեզվի և գրականության մասնագետ չեն ուզում դառնալ. բանասիրականում թափուր տեղեր կան:
Այս մասին մտածող կա՞:
Թե՞ մոռացել ենք, որ Հայաստանը հայերենի երկիրն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել