Մի պահ էմոցիոնալ դաշտից դուրս գանք և նայենք հայկական վարորդական իրավունքով Ռուսաստանում վարելու արգելքին իրավական տեսանկյունից։
Նախ խոսքը գնում է միայն աշխատանքի համար վարելու արգելքի մասին։ Այսինքն տաքսի, ավտոբուս, բեռնատար և այլն։ Անձնական մեքենաներին դա չի վերաբարվում։
Երկրորդը՝ եթե մարդ ուզում է Ռուսաստանում աշխատի, որպես վարորդ, ես լրիվ նորմալ եմ համարում այն, որ նա պետք է տեղում քննություն հանձնի և ստանա տեղական վարորդական իրավունք, քանի որ դա կապված է Ռուսաստանի քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության հետ։ Իսկ մենք շատ լավ գիտենք, որ հայկական վարորդական իրավունքների կեսից շատը ստացված է կաշառքով կամ ծանոթով, իսկ վարորդները նշանները իրարից չեն տարբերում։
Երրորդը՝ իսկ ինչու՞ ոչ ոք չի բորբոքվում, երբ նույն պահանջը ներկայացնում է ԱՄՆ-ն կամ Եվրոպական երկիրները։ ԱՄՆ-ում հայկական վարորդական իրավունքով նույնիսկ անձնական կարիքների համար չես կարող գառաժից դուրս գալ, էլ ուր մնաց տաքսի քշես։
Նենց որ իզուր շուխուռ մի արեք։ Խոպանչիներն էլ շատ սիրուն և արագ իրանց հարցերը տեղում կլուծեն, մի անհանգստացեք։
Իդեպ Հայաստանում էլ ռուսական վարորդականով չես կարա ազատ տեղաշարժվես, ամեն կանգնացնելուց ռուսական անձնագիր են պահանջում ներկայացնես։