Մինչև վերջերս մտածում էի, որ համաշխարհային մակարդակի fake սենսացիաները մենակ կասկածելի անուններով ռուսալեզու կայքերն են տարածում (ասենք՝ диван.ру, кавказ-форевер.ру, шарик.ру, русарм.инфо, путин_мы_с_тобой.ру ու էտ տիպի): Բայց պարզվումա, որ «իմպռտնի»-ներն էլ ապատեղեկատվություն տարածելուց վատ չեն: Օրինակ՝ Նիկոլա Տեսլայի «սենսացիոն» ինտերվյուն, որը իբր տրվել ա 1899 թվականին: Սա իրականում կեղծ տեղեկատվություն ա, որը գալիս ա հենց «իմպռտնի» կայքերից: Դրա համար՝ բարի խորհուրդ. եթե ուզում եք մի բանի ճիշտ կամ սխալ լինելը ստուգեք, անպայման Google արեք տվյալ ինֆորմացիան՝ կողքը գրելով "hoax" կամ "fake": Օրինակ՝ "Tesla 1899 interview fake". Ու Գուգլը կբերի բոլոր էն սայտերը, որտեղ հիմնավորված ա, որ տվյալ ինֆորմացիան ֆեյկ ա: Դուք կկարդաք «ֆեյկության» հիմնավորումները ու դրանից հետո ինքներդ կորոշեք ում հավատալ՝ ինֆորմա՞ցիային, թե՞ դրա կեղծ լինելուն:

Բայց մի բան կա. եթե մասոններին վնաս ա կամ ձեռ չի տալիս որևէ ինֆոյի տարածումը, ապա իրանք կանեն ամեն ինչ, որ տվյալ ինֆոն «փչացնեն», այսինքն՝ «ֆեյկ» դարձնեն Ձեր աչքում: Մասոնների դեմ մեկա խաղ չկա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել