Ավետիք Իսահակյանի արձանի դիմացի գետնանցումի փակ լինելու պատճառով առաջացած անելանելի վիճակի մասին ևԵրիտասարդական մետրոյի հենց ներսում բուծիկների վերաբերյալ:
Խնդիրները ոնց որ թե քաղաքապետարանը փորձում է լուծել, ինչն ուրախալի է, իհարկե:
Մետրոյի ներսի խնդրի մասին
Իմ կարծիքով ապամոնտաժման պատճառը, մեծ բողոքի ալիքն էր, որ բարձրացվեց:
Հակառակ դեպքում էլ է վատ, քանի որ այդ դեպքում դա նշանակում է, որ քաղաքապետարանը չի տիրապետում իրավիճակին և նրա կառույցները` ի դեմս մետրոյի ղեկավարների, ապօրինություն են անում:
Պուշկինի, Ազարյանի դպրոցների և Մշակույթի պալատի անցումների մասին`
Իսահակյանի գետնանցումի շինարարությունը, ըստ նախագծի, պետք է տևի մինչև 25.09.2014:
Մեկուկես տարի երեխաները վտանգի տակ են:
Առաջարկում եմ հետևյալ լուծումները`
1. Կառուցել երկու վերգետնյա անցումներ` Պուշկինի դպրոցի և Մշակույթի պալատի դիմաց:
2. Մինչև վերգետնյա անցումների կառուցումը սահմանել կրթօջախների աշխատանքային ժամերին ոստիկանական հերթապահություն: Ի վերջո ոստիկանները բացի օլիգարխների բուծիկ ու Օպերայի արձան պաշտպանելուց կարող են մեր երեխաներին էլ պաշտպանել:
![]() |
| Մոսկովյան-Աբովյան խաչմերուկը դպրոցի դիմաց |
![]() |
| Մոսկովյան-Աբովյան խաչմերուկը դպրոցի դիմաց |
![]() |
| Մոսկովյան-Աբովյան խաչմերուկը դպրոցի դիմաց |
![]() |
| Մոսկովյան-Աբովյան խաչմերուկը դպրոցի դիմաց |
![]() |
| Մոսկովյան-Աբովյան խաչմերուկը այսօր, բայց առանց հետիոտնային լուսացույցի |
![]() |
| Հետիոտնային անցումը կանաչ լույսի ժամանակ: Այստեղ Ձեր երեխան կարո՞ղ է փողոց անցնել: |
![]() |
| Ծնողները ստիպված պետք է արդեն ուղեկցեն երեխաներին: |
![]() |
| Հետիոտնային նոր գծանշումները |











