Առողջ և երջանիկ կյանքի գաղտնիքները թաքնված են բնության բարիքներում: Բնությունն ունի մեր ցանկացած հարցի կամ պրոբլեմի պատասխանը, սակայն, ի հակադրություն այս ճշմարտության, մարդը քայլ առ քայլ հեռանում է բնությունից: Անկախ կրոնական համոզմունքներից՝ բնությունն այնպես է համակարգված, որ նրա ցանկացած բաղադրիչ ծառայում է ի բարօրություն մարդու: Մեզ մնում է միայն ճանաչել և բացահայտել բնության գաղտնիքները:

Ծիրան

Ծիրանի բաղադրության մեջ մտնող դեղնանարնջագույն պիգմենտները (կարոտինը) թույլ չեն տալիս ազատ ատոմների խմբերին քայքայելու օրգանիզմի ներքին կառուցվածքը, ինչպես նաև օգտակար է աչքերի համար: Կարոտինը օրգանիզմում վերածվում է վիտամին A ի, որը կանխարգելում է քաղցկեղի բազմաթիվ տեսակներ: Մեկ պտուղը պարունակում է 17 կալորիա, 1 գրամ ածխաջուր և 0 ճարպեր:

Արքայամորի

Արքայամորին հարուստ է քաղցկեղային բջիջների աջը կանխող էլաջիկ թթվով: Պտուղը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C և բջջանյութ, որն օրգանիզմում իջեցնում է խոլեստերինի մակարդակը և կանխում է սրտանոթային հիվանդությունները: Մեկ բաժակ արքայամորին պարունակում է 60 կալորիա, 1 գրամ ճարպ, 8 գրամ ածխաջուր:

Սեխ

 

Կես սեխը պարունակում է 117 միլիգրամ վիտամին C և դեղնանարնջագույն պիգմենտ, որոնք օրգանիզմի բջիջները վնասազերծող ազատ ատոմների խմբի բարձր ակտիվությամբ պայմանավորված ամենաուժեղ հակաօքսիդանտներն են: Պտղի բաղադրության մեջ է մտնում 853 միլիգրամ կալիում, այն իջեցնում է արյան ճնշումը: Կես սեխը պարունակում է 97 կալորիա, 1 գրամ ճարպ, 2 գրամ ածխաջուր:

Լոռամրգի հյութ

Այն օգնում է պայքարել միզապարկի վարակների դեմ, խոչընդոտում է բակտերիաների աճին: 1 բաժակ լոռամրգի հյութը պարունակում է 144 կալորիա և ճարպեր ու ածխաջրեր չի պարունակում:

Թուզ

Թուզը կալիումի եվ ածխաջրերի  հիմնական աղբյուր է, ինչպես նաև այն պարունակում է B6 վիտամին, որը նվազեցնում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակը: Պտուղը պարունակում է 37-47 կալորիա, 2 գրամ ածխաջուր և 0 ճարպ: Պարունակում է լիմոնեն եվ վիտամին C, որի օգնությամբ կանխարգելվում է քաղցկեղը: Պարունակում է շատ քիչ քանակությամբ կալորիա և 0 ճարպ ու ածխաջուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել