Ի՞նչ տեսակի մթերքներն ու ապրանքներն են մարդու օրգանիզմին կենսական ուժ տալիս, բարձրացնում սեռական կարողությունները, ուժեղացնում սիրային կիրքը և նմանատիպ այլ հարցերով հետաքրքրվել են դեռևս մեր նախնիները: Դեռ հին ժամանակներում աշխարհի տարբեր ծայրամասերում ապրող մարդիկ փորձել են ուտելիքի տարբեր տեսակներ, խմիչքներ, քիմիական միջոցներ, որպեսզի հասնեն հրաշք ազդեցությունների:
Որոշ երկրներում նույնիսկ փորձել են ուտելիքի մեջ ներառել տարբեր կենդանիների սեռական օրգաններ, օրինակ՝ լատինական ամերիկայի երկրներում տարածված է եղել ցուլի ձուն, ինչը շարունակվում է մինչ օրս:
Հետագայում այն բոլոր մթերքները, ապրանքներն ու բույրերը, որոնք ակտիվացնում են սեռական կարողությունները, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը, տոկունությունը, բարելավում իմունային համակարգը, ստացան ԱՖՐՈԴԻԶՅԱԿ անվանումը (Հին հունական դիցաբանության սիրո աստվածուհու` Աֆրոդիտեի պատվին):
Մարդիկ հավատում են, որ այս մթերքներն օգտագործելով, սեռական կյանքում իրենք կարող են հասնել մեծ փոփոխությունների: Բայց նախքան օգտագործելը հարկավոր է մանրամասն ծանոթանալ դրանց բաղադրություններին և տեղեկանալ, թե աֆրոդիզյակի տվյալ տեսակն ինչպես կարող է օգտակար լինել, և ո՞ր դեպքերում է այն վնասակար:
Ըստ ամերիկացի որոշ մասնագետների՝ աֆրոդիզյակի բոլոր տեսակներն էլ կարող են մարդու առողջության համար տհաճ հետևանքներ առաջ բերել կամ լինել վտանգավոր: Դրանցից ամենահայտնին «Lytta vesicatoria» մրջյունն է: Այն հայտնի է «իսպանական ճանճ» անվամբ:
Այս մրջյունի թևերի և մարմնի միջև կա կանտարիդին կոչվող նյութը, որը սեռական օրգաններում խցանում է արյան շրջանառությունը, ինչից մարդը գրգռվում և տաքանում է:
Բնականաբար, տղամարդկանց մոտ առաջանում է հաստատուն էրեկցիա, իսկ կանանց մոտ` հաճելի զգացողություններ: Սակայն շարունակական օգտագործումը տղամարդկանց կարող է բերել մշտական էրեկցիայի, ինչը չափազանց ցավալի է, իսկ կանանց մոտ` սեռական օրգանների ընդարձակման: Սա շատ տհաճ զգացողություն է առաջացնում, և բարդանալու դեպքում կինը նույնիսկ նստել չի կարողանում:
Եթե զուգընկերները հարցին ավելի լուրջ վերաբերվեն, կարող են առանց միմյանց վնաս տալու ստանալ այդքան սպասված սեռական ակտիվությունը և հեքիաթային գիշերներ անցկացնել: Բավական է հիշել, որ մեր ուղեղում կան ավելի շատ էրոգեն գոտիներ, քան մեր մարմնում:
Բայց որպեսզի «գիշերը» մարդն իրեն լավ զգա, մարսողական համակարգը պետք է շատ լավ աշխատի: Դրա համար հատկապես խթանիչ են աֆրոդիզյակները, որոնցից գուցե ոչ բոլոր տեսակներն են ծանոթ, սակայն այս կարգի մթերքների մեծ մասը մեր առօրյա կյանքում գրեթե միշտ օգտագործվում է:
Ներկայացնենք աֆրոդիզյակի շաքերում տեղ գտած մեզ ծանոթ մթերքների և սեռական կյանքում դրանց ունեցած ազդեցությունների մասին որոշ տեղեկություններ:
Կակոս- պարունակում է մեծ քանակությամբ դյուրամարս սպիտակուցներ, որոնց շնորհիվ բարձրանում է սեռական ակտիվությունը, տղամարդկանց մոտ ավելանում է սերմի քանակը:
Նուշ- սեռական կարողություններն ակտիվացնելու համար նուշը համարվում է hրաշագործ աֆրոդիզյակ, նույնիսկ միջնադարում, հնդիկները, արաբներն ու չինացիները նուշ են օգտագործել նախքան սիրով զբաղվելը:
Ձու- սպիտակուցային մթերք է, հետևաբար սեռական տոնուսը բարձրացնող հզոր միջոցներից է: Ասում են, եթե տղամարդը նախաճաշին խմի հում ձու, անկողնում նրան հավասարը չի գտնվի:
Ձկնկիթ- շնորհիվ վիտամին А, С, РР, В2, В6, В12 և ցինկի համարվում է լավ աֆրոդիզյակ: Սնուցում է, գրգռում և երբեք չի ծանրացնում ստամոքսը:
Իմբիր (կոճապղպեղ)- արագացնում է արյան շրջանառությունը, այդպիսով խթանում է տղամարդկային կարողությունը:
Բանան- իր ձևի և իր մեջ առկա կալիումի շնորհիվ այս միրգը համարվում է անփոխարինելի գրգռիչ:
Նուռ- դեռ անտիկ ժամանակներում այս մրգից պատրաստված գինին անվանել են սիրո խմիչք:
Ցորենի ծիլեր- հարուստ են «սեքսուալ» անունն ստացած վիտամին E-ով: Սեռական հնարավորությունները կատարելագործելու համար բավական է օրվա մեջ խմել մեկ փոքրիկ կում ցորենի ծիլերից պատրաստված յուղ:
Հալվե- Առաջացնում է արյան հոսք դեպի սեռական օրգաններ: Հատկապես լավ է թարմ հալվե հյութը մեղրով:
Արտիճուկ- Հայտնի է դեռևս հին ժամանակներից: Հին Հունաստանում հավատում էին, որ մեղրի և արտիճուկի հաճախակի օգտագործումը նպաստում է արական սեռի ծնվելուն:
Խուրմա - Ամենաքաղցր աֆրոդիզյակն է: Մաքրում է արյունը, ավելացնում է սերմի քանակը եւ, ինչպես գիտնականներն են հավաստում, կարող է նույնիսկ երկարաձգել ռոմանտիկ սիրախաղերը:
Տիբեթյան սև բրինձ- Պարունակում է կրկնակի ավելի սպիտակուց, քան սովորական բրինձը: Հին Չինաստանում այս տեսակ բրինձ ուտում էին միայն կայսրերը, քանի որ համարվում էր, որ սև բրինձը դրական է ազդում տղամարդկային կարողությունների վրա:
Սուրճ- Առկա կոֆեինը գրգռում է կենտրոնական նյարդային եւ սրտանոթային համակարգ:
Մի փոքր դարչին եւ կոնյակ ավելացնելու դեպքում այն կդառնա լավագույն sex- դոպինգը:
Աֆրոդիզյակի հաճախ հանդիպող տեսակներից են նաև ժենշենը, սոխը, սխտորը, ալոեն, ավոկադոն, սունկը, անիսոնը, մանգոն, մեղրը, գազարը, զեյթունի ձեթը, մայրի ծառի ընկույզները, շոկոլադը, ծնեբեկը, նեխուրը, սամիթը և այլն:
Ըստ սեռական ակտիվությունն ուսումնասիրող որոշ հետազոտողների` շամպայնի ոչ մեծ քանակությունը ելակի հետ միասին չափազանց գրգռիչ աֆրոդիզյակ է. այն ունենում է դրական ֆիզիոլոգիական ազդեցություն, որից կանանց և տղամարդկանց մոտ ավելանում է սիրելու ցանկությունը:
Եվ ի՞նչ: Պարզվում է, որ սեռական կյանքում հրաշք ազդեցությունների հասնելու և երջանիկ լինելու համար շատ քիչ բան է հարկավոր. շամպայնով և ելակով ռոմանտիկ ընթրիքը նույնպես կարող է դառնալ սիրո երանելի «գիշերվա» նախասկիզբը:
Նարէ Աթոյան
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=506876876015701&set=a.170493459654046.27789.100000801792847&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել