Այսօր Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովայի ծննդյան օրն է։ Դա ուշադրություն չէր գրավի, եթե չպարզվեր, որ 15 տարի Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող սույն տիկինն այսօր չնշեր իր 80-ամյակը։
Ես բացարձակ դեմ չեմ, որ տարիքով մարդիկ զբաղեցնեն պաշտոններ, բայց դա չի նշանակում, որ ամեն տարիքում կարելի է պաշտոն զբաղեցնել։ Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց համոզված եմ, որ 80-ամյա մարդը չի կարող լավ ղեկավար լինել։ Չի կարող լավ ղեկավար լինել նաև նա, ով երկար տարիներ ՆՇԱՆԱԿՈՎԻ պաշտոն է զբաղեցնում։ Այսինքն՝ չի ընտրվում ժողովրդի կողմից։ Նրանք էլ տարրական լճանում են և կտրվում հասարակությունից, քանի որ ստիմուլ չունեն և պատասխանատու չեն հասարակության առաջ։
Սակայն պարզվեց, որ Էլմիրա Սուլեյմանովան եզակի դեպք չէ Ադրբեջանում։ Ալիևների ընտանեկան կալվածք համարվող Ադրբեջանում բոլոր պաշտոնյաները ենթարկվում են հենց այդ ընտանիքին։

Հենց դրանով է պայմանավորված, որ բռնապետական երկրներին բնորոշ ոճով որոշ ազերի պաշտոնյաներ ոչ միայն շատ երկար են զբաղեցնում իրենց պաշտոնները, այլև բավական ծեր են։ Դրա պատճառները և՛ օբյեկտիվ են, և՛ սուբյեկտիվ։ Օբյեկտիվն այն է, որ կան պաշտոնյաներ, որոնց հայր և որդի Ալիևները անվերապահորեն վստահում են։ Սուբյեկտիվն էլ՝ համապատասխան պաշտոնյաները երկար են ղեկավարում, քանի որ սուլթան Ալիևների ընտանիքն արդեն չի ցանկանում այդ պաշտոններում այլ մարդկանց տեսնել և սպասում է, որ սրբացված ընտանիքի անդամները մի փոքր մեծանան և այդ պաշտոններում նրանք նշանակվեն։ Օրինակ՝ Ադրբեջանի վարչապետի պաշտոնը։ Այն զբաղեցնում է 82-ամյա Արթուր Ռասիզադեն, ով այդ պաշտոնին է արդեն 21 տարի։ Կամ Բաքվի քաղաքպետի պաշտոնը, որն արդեն 16 տարի է՝ զբաղեցնում է 73-ամյա Հաջիբալա Աբութալիբովը, ով, ըստ ազերիական ԶԼՄ-ների, առողջական խնդիրներ ունի։ Համոզված եմ, որ Իլհամ Ալիևն ապագայում այդ պաշտոններում կնշանակի իր ընտանիքի անդամներին։ Ինչու ոչ։ Ինչո՞վ է պակաս դեբիլ Հեյդարչիկը մարազմատիկ Աբութալիբովից, կամ մանկամիտ Արզուն՝ իրականությունից կտրված Ռասիզադեից։

Վարչապետի և Բաքվի քաղաքապետի պաշտոնները շատ գայթակղիչ են, որ Իլհամ և Մեհրիբան Ալիևները որևէ մեկին վստահեն։ Կան պաշտոնյաներ, որոնք Ալիևների ընտանիքին երկար տարիներ հլու-հնազանդ ծառայում են և նրանց կամակատարներն են ու հանցակիցները։ Օրինակ՝ 70-ամյա Ռամիլ Ուսուբովը՝ Ադրբեջանի Ներքին գործերի նախարարը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 16 տարի։ Կամ Վասիֆ Թալիբովը՝ Նախիջևանի տիրակալը, ով 23 տարեկան հասակում Հեյդար բաբայի կողմից նշանակվել է այդ ինքանվարության ղեկավար և մինչ օրս համարվում է անփոխարինելի։ 57-ամյա Թալիբովը Նախիջևանը ղեկավարում է 24 տարի և հայտնի է իր տարօրինակ որոշումներով։ Կային պաշտոնյաներ, որոնք երկար տարիներ Ալիևներին ծառայելուց հետո հայտնվել են նրանց սև ցուցակում։ Այդ պաշտոնյաները նաև Ադրբեջանում ունեին Ալիևների ընտանիքի քսակներ կոչումը։ Դա տրանսպորտի նախկին նախարար, միլիարդատեր Զիա Մամեդովն էր և Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը, որոնք զրկվեցին իրենց պաշտոններից երկար լեզու ունենալու և բամբասելու պատճառով։
Սակայն Ալիևները և նրանց կամակատարները չեմպիոններ չեն երկարակյաց ղեկավարելու մեջ։ Նրանք դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որ հասնեն Զիմբաբվեի 93-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեին, ով երկիրը ղեկավարում է 1987 թ.-ի դեկտեմբերի 31-ից։ Հեյդար և Մեհրիբան Ալիևները կարող են ռեկորդը խլել Մուգաբեից, եթե դիմանան մինչև 2033 թ.-ը։ Բայց հուսամ՝ մինչ այդ ո՛չ Ադրբեջան կլինի, ո՛չ էլ Ալիևների ընտանիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել