Tert.am-ը գրում է.
Գնահատման և թեստավորման կենտրոնը պատրաստել է բուհ ընդունված դիմորդների ամբողջական ցուցակը, որը կհանձնի համալսարաններին և երեկոյան դիմորդները կիմանան, թե որ ֆակուլտետ են ընդունվել. Tert.am-ի հետ զրույցում ասաց տնօրեն Արա Իսպիրյանը: 

ԳԹԿ տնօրենը Tert.am-ին ներկայացրեց որոշ բուհերի՝ առավել պահանջարկ ունեցող ֆակուլտետների այս տարվա անցողիկ միավորները։ 

Երևանի պետական համալսարանիԻրավագիտության ֆակուլտետում այս տարի անվճար 2 տեղ է հատկացվել. մրցութային շեմը 60 բալ է, վճարովի համակարգի անցողիկ միավորը կազմում է 46.50 բալ: 

Միջազգային հարաբերություններ բաժին. անցողիկ՝ 39.75, անվճար՝ 59.50։ 
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա. անցողիկ՝ 23,75, անվճար՝ 38.50։ 
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Տնտեսագիտության տեսություն բաժին. անվճար՝ 55.50, անցողիկ՝ 25.50։ 
Ժուռնալիստիկայի ֆակուլտետ. անցողիկ՝  29.50 բալ, անվճարը՝ 56.25։ 
Անգլերեն թարգմանչական գործ. անցողիկ՝ 29,25-ը, անվճար՝ 55,50։
Հայ բանասիրություն. անցողիկ՝ 16, անվճար՝ 35.25։  

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան 

Ինֆորմատիկայի և կիրառական ֆակուլտետ. անցողիկ՝ 17, անվճար՝ 35,50: 
Տեղեկատվական անվտանգություն. անցողիկ՝ 21,50, անվճար՝ 36,25։
Ծրագրային ճարտարագիտություն. անցողիկ՝ 17, անվճար՝ 36։ 

Համակարգչային ճարտարագիտություն. անցողիկ՝ 17, անվճար՝ 32։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան 

Տնտեսագիտության ֆակուլտետ. անցողիկ՝ 24, անվճար՝ 54:
Հաշվապահական հաշվառում. անվճար՝ 55,25, անցողիկ՝ 24: 
Ֆինանսներ. անվճար՝ 59, անցողիկ՝ 40,25: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել