Aysor.am-ը գրում է.
 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը հուլիսի 14-ին որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ 4 զոհված զինծառայողների ընտանիքների, տեղեկանում ենք հիմնադրամի պաշտոնական կայքից:
 Այսօր ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արայիկ Ռուդիկի Մատինյանի, Վիգեն Ժիրայրի Պետրոսյանի, Նարեկ Տիգրանի Գասպարյանի և ժամկետային պարտադիր զինծառայող, սերժանտ Վարդան Ծովակի Սարգսյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
 Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել