Թուրք իրավապահ մարմինները պարզել են Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսարանի տարածք ներխուժած անձի ինքնությունը: Տվյալ անձը 45-50 տարեկան չինացի է եղել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հաղորդվում է, որ միջադեպը որևէ առնչություն չունի ահաբեկչության հետ: Չինացին երազել է այցելել Միացյալ Նահանգներ, այդ պատճառով էլ թռել է հյուպատոսարանի պատից այն կողմ:

Կատարվածից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով ԱՄՆ քաղաքացիներին միաժամանակ խուսափել գլխավոր հյուպատոսարանում կամ դրան հարակից շրջաններում լինելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել