Երգչուհի Բեյոնսեն վերջապես աշխարհին ներկայացրեց իրենց ընտանիքի նոր անդամներին։ 35-ամյա աստղը ինստագրամում տարածել է զույգ նորածինների առաջին պաշտոնական նկարն ու անգամ բացահայտել անունները։
 
Նկարի տակ Բեյոնսեն գրել է․«Պարոն Քարտերն ու Ռումին 1 ամսական դարձան այսօր»։
 
Նկարում Բեյոնսեն կիսամերկ է ու կանգնած ծաղկե կամարի դիմաց՝ գրկում զույգ երեխաները։ 
Այս նկարը նման է Բեյոնսեի կողմից իր հղիության մասին հայտարարելու ժամանակ տարածված նկարին, որը ևս րավել էր կիսամերկ ու ծաղիկներով շրջապատված։
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել