Պետության արժանապատվությունն ու հեղինակությունն ինչ-որ տեղ կախված է նաև նրանից, թե պետությունդ, երկիրդ, ժողովուրդդ ներկայացնող բարձրաստիճան այս կամ այն անձն ինչպես է խոսում, լեզուն ոնց է օգտագործում, կամ որ լեզուն է օգտագործում որպես հաղորդակցության միջոց:
Օրերս լսում էի Մոսկվայից պարբերաբար մեզ ԴԱՍ տվող պատերազմի հերոսներից գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցին ու ցավ ապրում, որ այս մարդը, ով անուրանալի ներդրում ունի հայկական բանակի ստեղծման ու կայացման գործում, հայերեն խոսել չգիտի կամ եթե գիտի էլ, չի խոսում:
Բայց կարելի էր սա բացառություն համարել և անցնել առաջ, եթե… եթե այդ մեկը լիներ:
Պատերազմի գեներալներից շատ-շատերը մինչ օրս հայերեն չգիտեն, իսկ եթե գիտեն, չեն խոսում կամ բացառիկ դեպքերում…
25 տարում այս մարդիկ չցանկացան կամ չկարողացան սովորել ու խոսել հայերեն:
Այլ ոլորտներում նույնպես առկա է այս վիճակը, մանավանդ վերջին տարիներին, երբ հայերեն լեզուն թաթախվել է օտարալեզու բառերի հորձանուտում․․․
․․․Ուզում ենք իրապես ազատ ու անկախ լինել, ուժեղ լինել, հավասարը հավասարի պես շփվել աշխարհի բոլոր պետությունների հետ ու պահել մեր ազգային դեմքն ու դիմագիծը:
Ուզում ենք լավ ապրել, ստեղծել մեր «Փարիզը», ուզում ենք երկրում արդարություն հաստատել․․․ Շա՛տ բան ենք ուզում:
Բայց դրա համար նախևառաջ ինքնահարգանք է պետք սեփական հայրենիքի, պետության, ժողովրդի ու լեզվի նկատմամբ․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=666723970196244&id=100005759414165¬if_t=close_friend_activity¬if_id=1499958140782525
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել