Մենք` հայերս, բանավիճել չգիտենք: Մենք ունենք կարծիք, որը մեզ համար բացարձակ ճշմարտություն է: Եթե ինչ-որ մեկն ունի ուրիշ կարծիք, կանենք ամեն ինչ, որ փոխենք այն: Բայց նա էլ մեզ նման պինդ է ու կանի ամեն ինչ, որ հրաժարվենք մեր կարծիքից: Ու այդ «ամեն ինչն» իսկապես ամեն ինչ է` սկսած անձնական վիրավորանքներից, վերջացրած ծեծկռտուքով ու դատի տալով:

Մեզ չեն սովորեցրել, որ բանավիճելիս չի կարելի գոռալ: Մեզ չեն սովորեցրել, որ դիմացինի տարիքը, ծագումնաբանությունը կամ նրա կյանքին վերաբերող այլ մանրուքներ հիշելն իրականում փաստարկների բացակայության նշան է: Մեզ չեն սովորեցրել, որ «Իմ կարծիքով» սկսվող նախադասությունները ոչ թե անվստահության, այլ քաղաքավարության, դիմացինի` ուրիշ կարծիք ունենալու իրավունքը հարգելու նշան է: Մեզ չեն սովորեցրել, դրա համար էսքան բռի ենք, լաչառ, բանավեճը մեզ մոտ կռիվ է, կարծիքը` պնդում, հիմնավորումները` հայհոյանքներ:

Ու դրա համար տեղում դոփում ենք: Անընդհատ: Համոզված ենք, որ մեզնից խելոքը չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել