Վայ Տարոն-Տարոն, օ՜ դու բուծիկների ահ ու սարսափ, ինչպես նաև մելկի չինովնիկներից козел отпущения սարքող, ախր ո՞նց բացատրենք, որ բուծիկներից առավել սիրուն չի տուզիկներին բշտելը, իսկ մեծերի գլխից չբռնելը։
Լավ, ենթադրենք հավատացինք, որ քաղաքապետրանում ընդհանրապես տեղյակ չէին, որ մետրոյում սկսել են բուծիկներ սարքել, ու ջղայնացած քաղաքապետն իր արդար ցասումը թափեց մետրոպոլիտենի տնօրենի գլխին՝ խիստ նկատողության տեսքով, բայց որ տենց ուժեղ ջղայնացող քաղաքապետ ունենք, ինչի՞ էդ ոչ մի կերպ չի անդրադառնում Լֆիկ ձյաձյայի վրա։Ճ
Նայեք՝ ինչ ա գրում «Հայկական ժամանակը».
«Երեկ կեսօրին գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը` տխրահռչակ Լֆիկ Սամոն, Փակ շուկայի շինարարության տարածքում սովորականի նման «պրառաբություն» էր անում` բանվորներին բորբոքված ինչ-որ բան բացատրելով: Իր շքեղ մեքենան այդ ընթացքում պատգամավորը կայանել էր արգելված գոտում: Ըստ որում` Ալեքսանյանը բանվորների հետ կանգնած էր` շքախմբով հանդերձ: Մեքենան հնարավորինս ցուցադրաբար էր կայանած, ինքն էլ հնարավորինս ցուցադրաբար էր «զրուցում»:
Տարոն ջան, բա Լֆիկի վրեն ուժդ չի՞ պատում, օ՜ քաղաքապետներից վսեմագույնդ ջան։ Եթե չեմ սխալվում, էլի կարգադրել էիր, որ շինարարությունը դադարեցվի, իսկ էդ այլանդակ երկրորդ հարկը քանդվի, ոնց որ թե Լֆիկը բանի տեղ էլ չի դնում կարգադրություններդ։ Ո՞նց են լինելու էդ պահերը բա... Ասում եմ՝ գուցե Լֆիկին մետրոպոլիտենի տնօրեն նշանակես, որ գոնե մեկումեջ նկատողություններ տաս։ՃճՃ
Վայ, երկիր-երկիր, վայ քու վաղվա օրվա, եթե էսօրվա ցարիբոգը լֆիկներն են։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/dzkanachq/posts/264685327001730?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել