Գյումրու թիվ 24-ի երթուղային տաքսուց օգտվելիս գյումրեցիները նախկին 50 դրամի փոխարեն պետք է վճարեն 70 դրամ: Այս մասին քաղաքի բնակիչները տեղեկացել են ապրիլի 2-ին՝ ճիշտ այն օրը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք անցկացրեց Գյումրիում:  
Քաղաքի ամենաէժան երթուղու՝ 24 համարի, որը նախկինում աշխատոււմ էր 6 համարի «տակ», ուղեվարձը 50 դրամ էր: Այդ սակագինը հաստատվել էր դեռևս Վարդան Ղուկասյանի օրոք՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ երթուղին կարճ է և 4-ից 5 կանգառ ունի:
Սակայն Գյումրու համայնքի ղեկավարի կամայական որոշումը զայրույթի մեծ ալիք է բարձացրել բնակչության շրջանում: Գյումրեցիների համար անհասկանալի է, թե առանց որևէ հիմնավորման և առանց ավագանու որոշման ինչո՞ւ է  «օդից վերցրած» ուղեվարձ սահմանվել:
Նախօրեին Բալասանյանի մամուլի քարտուղարը հավաստիացնում էր, որ այդ երթուղին սպասարկողները մրցույթը շահել են 150 դրամով, բայց տարիներ շարունակ աշխատել են 50 դրամ սակագնով: Այժմ աշխատելու են 70 դրամով: Սա էր Գյումրու համայնքապետարանի հիմնավոր «պարզաբանումը»:
Մինչդեռ գյումրեցիները կես կատակ, կես լուրջ նշում են, որ ուղեվարձի թանկացումը հենց ապրիլի 2-ին Բալասանյանի յուրօրինակ նվերն էր Րաֆֆուն՝ Գյումրու բողոքավոր ընտրազանգվածի թվի ավելացման տեսքով:
Ի դեպ, Սամվել Բալասանյանը, ով ամիսներ առաջ հրապարակայնորեն արհամարհել էր ՀՀ նախագահին՝ չմասնակցելով Գյումրիում վերջինիս կողմից կազմակերպված հյուրասիրությանը, շարունակում է աշխատանքից ազատել Գյումրու քաղաքապետարանում և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կառույցներում աշխատող հանրապետականներին: Վերջիններս որոշել են չկրկնել իրենց կրճատված ընկերների սխալը և լրատվամիջոցներին մանրամասն ներկայացնել «հարկադիր- պարտադիր» գրված դիմումների պատճառները և դրդիչներին:
Իսկ Սամվել Բալասանյանը որդու օֆշորային ընկերությունների միջոցով իր ձեռքն է վերցրել Գյումրու նախակրթարանների սննդի և հացի մատակարարումը, քաղաքի արտաքին լուսավորության ցանցի համար չինական լամպերի ներկրումը, որի համար բյուջեով արդեն նախատեսել է 180 մլն.դրամ: Ըստ գյումրեցիների շրջանում տարածված խոսակցությունների՝ տրանսպորտի գնի թանկացումը քաղաքապետի «ատկատների» ոլորտից է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել