Կոնֆլիկտոլոգիայի տեսակետից շատ եմ մտածել քաղաքական խնդրի մասին: «Բուն կոնֆլիկտն ինչու՞մն է» հարցը խիստ կարևոր է, որ հասկանանք, թե ի՞նչը պետք է լուծում ստանա. ի՞նչն է մեր հասարակությունում անհրաժեշտ փոխել, որ այնպիսի քաղաքական դաշտ ու մշակույթ ստանանք, որով կհայտարարենք քաղաքական այս փուլի պայքարի ավարտը: Եվ միայն այդ փուլի ավարտից հետո քաղաքական պայքարի հաջորդ փուլ նոր միայն կարող ենք հայտարարել քաղաքական ուժերի մրցակցությունը՝ հանուն իշխանության:
Երկար մտորումներից հետո համոզվեցի, որ միակ կոնլֆիկտի առարկան «դիրքն է», ժողովրդի լեզվով ասած՝ «ստատուսը»:
Փաստորեն թիվ մեկ քաղաքական խնդիրը «ստատուս» հասկացության վերացումն է, որը քաղաքական դատողություններում տարբեր ձև ենք արտահայտում՝ անպատժելիության վերացում, օրենքի առաջ բոլորս հավասար ենք, արտոնյալներ չպետք է լինեն և այլն:
Մեր մշակույթում «ստատուսը» շատ մեծ տեղ ունի, ու այն վերացնելը մեծ ջանքեր է պահանջում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.khurshudyan/posts/532400156811055
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել