Մեր պետականությունն այնքան ժամանակ չի կայանա, քանի դեռ մեզ համար նորմալ է, որ մեր պետականության այցեքարտերից և խորհրդանիշներից մեկի` դրամի վրա պատկերում ենք միայն մշակութային և կրոնական գործիչների: Մշակույթով և կրոնով պետականություն չես հզորացնի: Դրանցով մաքսիմում ազգը անուն և ճանաչում ձեռք բերի, և վերջ: Մեր մեծ արքաները, զորավարները, պետական գործիչները քանի տեղ չունեն մեր դրամի վրա, սա է լինելու մեր հալը, որովհետև մեր դավանած արժեքն է այն, ինչին միայն արժանի ենք ունենալ` մշակույթ և կրոն միայն, առանց որոնց վատ է, բայց միայն դրանցով էլ անկարելի ինքնախաբեություն է: Մի՞թե Արտաշես Աշխարհակալը, Տիգրան Մեծը, Պապ թագավորը, Արամ Մանուկյանը և այլ պետություն կայացրած անձինք այնքան արժանիք չունեն, որ պատկերված լինեն թղթադրամների վրա:
Ինչևէ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: