1-1... Շատ լավ արդյունք Բատեի հետ արտագնա խաղում։ 1-ին խաղակեսը չեմ վերլուծի, աղետ էր։ 
2-րդ խաղակեսը ստացվեց քիչ թե շատ։ 3 հնարավորություն և ինքնագոլի շնորհիվ խփված գնդակ... Պայքար դաշտի կենտրոնում, հիմնականում լավ պաշտպանվելու շնորհիվ (2-րդ խաղակեսում) կարողացան չեզոքացնել Բատեի հարձակվողներին։ Բայց խոստովանենք, որ Բատեն 2-րդ խաղակեսում շատ վատ խաղաց։ 
Բեգլարյանը շատ վստահ խաղ ցույց տվեց, շատ հանգիստ էր դարպասային գծի վրա։ Եդիգարյան եղբայրները պայքարում էին ինչպես միշտ, ու Արտակը մոտ էր գոլ խփելուն։
Դաշյանը ավելացրեց 2-րդ խաղակեսում, որի փոխանցումից էլ ծնվեց ինքնագոլը։ Պաշտպանները կայուն էին։ Բայց խաղի կառուցման հարցում շատ ու շատ խոտան կա։ Տեսնենք... Ամեն ինչ որոշվելու է Երևանում։ Ալաշկերտը հաջորդ փուլ անցնելու համար ընդամենը գոլ չպետք է բաց թողնի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել