Երեկ ամբողջ համացանցը ողողված էր ԱԹՎ հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Արամյանի հայտարարությամբ: Վերջինս գուցե շատերի համար ուրախալի, իսկ շատերի համար էլ տխուր հայտարարություն էր արել. հեռուստաընկերությունը դադարեցնում է հնդկական սերիալի ցուցադրությունը: Ինձ համար սա ուրախալի փաստ է, և կարծում եմ՝ նույն հայտարարությամբ պետք է հանդես գան մնացած հեռուստաընկերությունների տնօրենները, որոնց համար սեփական արտադրանքն ավելի կարևոր պետք է լինի: Այդ սերիալները իրենց սև գործն արդեն արել են. երթուղային նստելիս հնդկական սերիալների մասին են խոսում, տնային տնտեսուհիների քննարկման միակ թեման հնդիկ դերասաններն են, նստում ես տաքսի, վարորդը քեզ համեմատում է Տապասիայի հետ․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilit.vanetsyan/posts/333611857061249?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել