Արդեն 10 օր է, ինչ Շենգավիթ վարչական շրջանում գրեթե ամեն օր առանց զգուշացման կատարվում են ջրանջատումներ: Ինչպե՞ս կարելի է 40 աստիճան շոգին ամեն օր ժամը 11-ից մինչև երեկոյան 11-ն անջատել ջրամատակարարումը: Իսկ երեկոյան նորից 24:00-ին անջատել՝ ասելով, որ ջրամատակարարումը տվյալ հատվածում շուրջօրյա չէ: Միակ առաջարկը, որ կարողանում են անել հեռախոսավարուհիները, այն է, որ գրավոր նամակ ուղարկենք տնօրենի անունով: Իսկ տնօրենին գրավոր նամակները պետք է օգնեն, որ հասկանա, որ այդքան երկար ժամանակ վերանորոգումներ անելը այդքան էլ հարմարավետ չէ բնակիչների համար, կամ էլ ուղղակի «Վեոլիա ջուր» ընկերությունը չի կարողանում կատարել իր պարտավորությունը՝ բնակիչներին ջուր ապահովելը: Իսկ քանի որ չկա ընկերությանը վերահսկող մարմին, ամեն ինչ բարձիթողի վիճակում է, և կարող են վերանորոգման անվան տակ ուղղակի հարմար պայմաններով ջուրը վաճառել լողավազանները լցնելու համար, իսկ բնակիչները, ամեն դեպքում, կդիմանան 40 աստիճան շոգին առանց ջրի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: