Tert.am-ը գրում է.
 Երևանի պետական համալսարանում վարչական ապարատի վերանայման կարիք առանձնապես չեմ տեսնում, նախարարի շրջաբերականն ավելի շատ մնացած ԲՈւՀ-երին է վերաբերում: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
 «Խոսքը պրոռեկտորների թվի մասին, որը մեզ մոտ նվազագույն քանակությունն է՝ ԵՊՀ-ում 4 պրոռեկտոր կա: Դրանից քիչ ընդհանրապես չի լինում»,- նշեց Սիմոնյանը:
 Հիշեցնենք, որ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը օրեր առաջ Ազգային ժողովում հայտարարեց, թե շրջաբերական է ուղարկել բոլոր համալսարանների ռեկտորներին և առաջարկել վերանայել վարչական ապարատը:
ԵՊՀ ռեկտորը, անդրադառնալով վարչական ապարատի մյուս աշխատողների կրճատման հարցին, նշեց, որ նրանց թիվը նույնպես նվազագույնի հասցված:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել