Ժամանակն է հասկանալու, որ կան պաշտոններ, որոնց նշանակումը պիտի պայմանավորվի մասնագիտական բոլոր հիմնավորումներով: ԿԳ նախարարի պաշտոնն այն պատասխանատու ոլորտն է, որի ղեկավարը քաղաքական բարեկամության արդյունքում չպիտի նշանակվի:
Կրթությունն ազգի ներկայի ու ապագայի որոշիչ ոլոտն է, պետության անվտանգության ու համաշխարհային հանրության հետ ռացիոնալ աղերսվելու գրավականը: Էստեղ քաղաքական ստավկաները շատ վտանգավոր են: Լևոն Մկրտչյանի անձի դեմ ոչիչնչ չունեմ, սակայն մի քանի անգամ պաշտոնավարելուց հետո կարելի էր հասկանալ, որ ոլորտին նոր ղեկավար է պետք. գոնե միասնական քննությունների արդյունքները դրա մասին են վկայում։
Հ.Գ. Միասնական քննություններին ֆիզիկա և քիմիա առարկաներից 40 և ավել տոկոս դիմորդներն անբավարար են ստացել ((
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan/posts/1043226089144303
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել