Tert.am-ը գրում է.

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրադրությունը կարող է փոխվել վայրկյանների ընթացքում: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով նոր է վերադարձել Ղարաբաղից: 

Նա նշեց, որ լարվածություն, իհարկե կա, հատկապես նրանից հետո, երբ Ադրբեջանն իր ներքի լսարանի համար ձևականություններ անում է զոհված երեխայի ու կնոջ հետ կապված: 

«Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե իբրև ինչ–որ բան անում են, խոցելի տեղեր են ման գալիս, փորձում են գտնել ինչ-որ հնարք, որ մեզ վնաս պատճառեն»,- ասաց Արշակ Զաքարյանը: 

Կինոռեժիսորը նկատեց, որ եթե Ադրբեջանի զինուժը նախկինում գիշերներն էր նման ոտնձգություններ թույլ տալիս, հիմա սկսել է հրետակոծել ցերեկվա ժամերին: «Հիմա, հավանաբար, որ տեխնիկապես լավ զարգացրել ենք առաջնագիծը, հասկանալով, որ գիշերը վտանգավոր է դարձել իրենց համար, խոցելի են, ցերեկներն են սկսել հրետակոծել»,- նշեց Արշակ Զաքարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել