Razm.info-ն գրում է.
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հունիս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ են երեքը, իսկ մեկի մահվան հանգամանքների մասին տվյալներ դեռ չկան:
Ադրբեջանի ՊՆ-ն մահվան 6 դեպքերից հայտնել է միայն մեկի մասին:
 
Մարտական կորուստներ
• Հունիսի 16-ին «հայկական կողմի կրակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային  Շահվելադով Սուլթան Նիյազ օղլուն (Şahvələdov Sultan Niyaz oğlu): Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:
• Հունիսի 16-ին հայտնի է դարձել, որ նույն օրը սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1990-ին ծնված Ահմեդով Ազեր Ահմեդ/Աբբաս օղլուն(Əhmədov Azər Əhməd / Abbas oğlu): Ըստ սոցցանցերում տարածված տեղեկությունների՝ «սպանվել է ծառայողական պարտականությունները իրականացնելիս»:
• Հունիսի 25-ին Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի առաջնագծում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլուն (Babayev İlkin Oqtay oğlu):
 
Ոչ մարտական կորուստներ
• Հունիսի 9-ին ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ, 1993 թ. ծնված Մեսիև Սաբիգ Թելման օղլուն (Mesiyev Sabiq Telman oğlu):
• Հունիսի 14-ին Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի զորամասերից մեկում ծառայակցի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյնով Օրխանը (Hüseynov Orxan):
• Հունիսի 17-ին  անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, հետախույզ 32-ամյա Օջախվերդիև Ռուսլան Իլհամ օղլուն** (Ocaxverdiyev Ruslan İlham oğlu):
Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին բաց աղբյուրներից հայտնի է դարձել հունվարի 1-ից հունիսի 30-ը Ադրբեջանի բանակի 35 զինծառայողի մահվան մասին։
Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր
Հունվար 1 3*
Փետրվար 9 1
Մարտ 3 2 2
Ապրիլ 1 5 1
Մայիս 1 3
Հունիս 3 3**
Ընդհանուր 18 17 3
* Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:
** Հունիս ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ կորուստ, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել