Ալխանլույում զոհված քաղաքացիական անձանց նվիրված ադրբեջանցի ազգայնականների կազմակերպած երթի ժամանակ ամենաշատը հնչել է ազգայնականների հայտնի «Ռուսը, պարսիկը, հայը․ ահա՛ սրանք են թուրքի թշնամիները» կարգախոսը։ Առաջնագծում Ադրբեջանի յուրաքանչյուր ձախողում հանգեցնում է ազգայնական տրամադրությունների ակտիվացման, որի բաղադրիչներն են հակահայկականությունը, հակաիրանականությունն ու հակառուսականությունը։
Կյանքը հետաքրքիր բան է. մինչ Բաքվի կենտրոնում բարձր ձայնով ռուսներին թշնամի են անվանում, ռուսական զինամթերքով բեռնված նավերը «բիզնեսի սկզբունքով» ժամանում են Բաքու։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/1554999234571740
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել