Մեր էս փոքր ածու ազգի գլխին ով ինչ ասես չի բերում` էլ դեգեներատ գրանտակերները` իրենց սին արժեքները, էլ գլոբալիզացիոն շարժմանը կողմ դաունյան սինդրոմով կոսմոպոլիտները, էլ հոգեխանգարմունք ունեցող պատվիրված աղանդները, էլ ներսի տականքները, որ աթոռակռվի մոլուցքով երկիր են քանդում կուսակցությունների ձեռքով, էլ տհաս ու բուտաֆորիկ հաղորդավարներն ու դատարկ եթերաժամերը, էլ տուն քանդել ուսուցանող ֆիլմերը... Մի խոսքով, երկիրս սարքել են որբի գլուխ... Իսկ միաբանության մասին կարելի է միայն երազել...
Ու իբր ամեն բան տեղն էր, մեզ միայն ինտիմ կյանքի մասին հաղորդում էր պակասում, դա էլ են ասպարեզ բերել. իբր այո, մենք դաստիարակված ենք, ու դա էլ անհրաժեշտություն է, մի ուրիշ հեռուստաալիքով էլ ընտանեկան հարաբերություններ են պարզում ու իբր շատ բարեպաշտ ալիք եկեղեցուն էլ են ներքաշել, ու հոգևորականը ամեն օր նույն դեմքով, չգիտես` ինչու, նստում ու մեկնաբանում է միևնույն թեման` տարբեր սյուժեներով-ամուսնալուծություններ, դավաճանություններ, ասել է թե` մտահոգ ենք, բայց իրականում` օրինակ վերցրեք... Զզվելի է... Մենք այսօր հայրենասիրական եթերի պակաս ունենք, դաստիարակող ու մտածել տվող եթերի, ոչ թե դատարկամիտ, դատարկախոս ու պոռոտախոս անդաստիարակ -դաստիարակվածների....
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/zarouhidilanyan/posts/592120387465590
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել