Հանդիպումը փողոցում էր, վերջինիս նորաստեղծ կազմակերպության մոտ։ Պատահաբար տեսնելով նրան բարևեցի և ցանկանում է շարունակել ճանապարհս, սակայն նա զրույց նախաձեռնեց և հարցրեց իմ կարծիքն իր բիզնեսի ձևաչափի մասին։
Ես նշեցի, որ նման ծառայություններ մատուցող կազմակերպությունները Հայաստանում հիմնականում իրենց ծառայությունները մատուցում են ամսական վճարով, մինչդեռ իր կազմակերպությունը մատուցում է տարեկան վճարով, ինչը չէի պնդի թե սխալ է (քանի որ, չգիտեմ մարկետինգի մենեջերի ամբողջական մտահղացումը), սակայն կարող եմ ասել, որ առնվազն անհասկանալի է և միջին վճարունակության սպառողի համար ոչ մատչելի։ Գործարարը բացատրեց մարկետինգի մտահղացման էությունը, հայտնեց, որ ինքն էլ այդ առնչությամբ կասկածներ ունի, այնուհետև կարճատև զրուցեցինք և բարեկամաբար միմյանց հրաժեշտ տվեցինք։
Այսօր իմացա, որ այդ կազմակերպությունն իր ծառայությունները մատուցում է արդեն նաև ամսական վճարով։
Հաշվի առնելով, որ վերջին օրերին հաճախակի էի տարբեր միջավայրերում արտահայտում իմ հիացմունքը տվյալ գործարարի լսելու կարողության առնչությամբ, կրկնակի ուրախություն ապրեցի։ Իմ համար Էական չէ, թե իմ կարծիքը նշված փոփոխության մեջ դեր խաղացել է, թե ոչ, էական է, որ կա երկխոսություն` բիզնեսի և հասարակության մեջ։ Այժմ ամեն անգամ տեսնելով այդ կառույցը, ես նրանում տեսնում եմ իմ փոքր մասնակցությունը և բնականաբար կդառնամ նաև նրանց հաճախորդը։
Սեփական ճշմարտացիության մեջ անմնացորդ կույր հավատը դեռ երբեք որևէ մեկի հաջողության չի բերել, ուստի մեր հասարակությանն անհրաժեշտ է երկխոսություն` բիզնեսի և սպառողների, պաշտոնյաների և ազգաբնակչության, պետության և քաղաքացիների միջև։ Իր հերթին արդյունավետ երկխոսության հիմնասյունը լսելու կարողությունն է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aloyan001/posts/1412817455430629
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել