Panorama.am-ը գրում է.
2017թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 2.4% գնանկում, ինչը հիմնականում բանջարեղենի, կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբերի՝ 25.4-1.2% գնանկման արդյունք է:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. հունիսին 2016թ. հունիսի համեմատ արձանագրվել է 19.1% գնաճ, իսկ 2017թ. մայիսի համեմատ` 25.4% գնանկում:
Մրգի ապրանքախմբում էլ 2017թ. հունիսին 2016թ. հունիսի համեմատ արձանագրվել է 13.5%, իսկ 2017թ. մայիսի համեմատ`23.1% գնաճ:
Ըստ ԱՎԾ-ի՝ կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. հունիսին 2016թ. հունիսի համեմատ արձանագրվել է 2.3% գնաճ, իսկ 2017թ. մայիսի համեմատ`1.2% գնանկում, այդ թվում, ձվի գնանկումը կազմել է 3.8%:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



