Armsport.am-ը գրում է.
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ֆիլ Նևիլը մեկնաբանել է «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուի առաջիկա տեղափոխությունը Մանչեսթեր:
«Լուկակուի վերաբերյալ կասկածներ ունեի միայն մեծ խաղերում նրա արդյունավետության վերաբերյալ: Նախորդ մրցաշրջանում Ռոմելուն ավելացրել է այդ առումով և գոլի հեղինակ դարձել թոփ-ակումբների հետ խաղերի կեսում:
Լուկակուն նոր շունչ կտա ՄՅՈւ-ին, կհաղորդի այն, ինչ չունեն մյուս հարձակվողները: Նա շատ լավ է գործում հակագրոհների ժամանակ: Զլատանը տարիքի պատճառով չէր կարողանում օգտակար լինել: Իսկ Լուկակուն շատ արագ է: Եթե նա 17-20 գոլ խփի Պրեմիեր լիգայում, ապա «Մանչեսթեր Յունայթեդի» մոտ ամեն ինչ լավ կլինի»,- Նևիլի խոսքը մեջբերում է «BBC Sport»-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել