Չինական Sinogene ընկերության գիտնականները ներկայացրել են աշխարհում առաջին գենետիկորեն մոդիֆիկացված կլոնավորված Բիգլ ցեղատեսակի շանը:

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը` վկայակոչելով չինական ընկերության կայքը, կենդանուն տվել են Լուն Լուն անունը: «Լուն Լուն Չինաստանում սոմատիկ բջջից կլոնավորված առաջին շունն է և ողջ աշխարհում առաջին կլոնավորված շունը, որին ստացել են գենի նոկաուտի միջոցով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Չինաստանն աշխարհում երկրորդ երկիրն է դարձել, որը յուրացրել է սոմատիկ բջիջներից կլոնավորման տեխնոլոգիան: Առաջինը Հարավային Կորեան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել