«Բանակցային հարթակ վերադառնալն այս տեւական եւ վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է», - ասված է ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղղված ՄԱԿ-ի հայտարարության մեջ:

ՄԱԿ-ում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ սրված իրավիճակով: ՄԱԿ-ում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակցի հաղորդմամբ, այդ մասին իր հայտարարության մեջ նշել է ՄԱԿ-ի խոսնակ Սթեֆան Դույարիքը.

«Մենք շարունակում ենք մտահոգված մնալ վատթարացող իրավիճակի կապակցությամբ, այդ թվում՝ հրադադարի վերջին խախտումներով շփման գծում եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջ շրջանում: Հրավիրում ենք բոլորի ուշադրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը Ֆիզուլիի շրջանի Ալքանլի գյուղում բռնությունների դեպքերի վրա, որոնք մարդկային զոհերի հետեւանք դարձան: Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ ցանկացած ռազմական գործողություններից եւ անմիջապես քայլեր ձեռնարկել՝ լարվածության թուլացման եւ ապագա բռնությունների կանխման նպատակով: Բանակցային սեղանի շուրջ վերադառնալն այս տեւական եւ վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել