Բնությունը կարող է վախեցնել իր ավերիչ ուժով: Երկրաշարժ, փոթորիկ կամ այլ բնական աղետ տեսած մարդիկ սա լավ գիտեն: Բայց երբեմն այդպիսի աղետներից հետո կարելի է ինչ-որ նոր և հետաքրքիր բան իմանալ…
Հյուսիսային Իռլանդիայի Սլայգո կոմսության Քոլունի գյուղում ուժեղ փոթորիկ մոլեգնեց, որը 200-ամյա հաճարենի տապալեց: Մարդիկ շատ զարմացան, երբ ծառի արմատների մեջ երկու մասի կիսված մարդու կմախք հայտնաբերեցին: Հանգուցյալի ոտքերը գետնի մեջ էին, մարմնի վերևի մասը՝ արմատների:
Տեղացի հնագետները պարզեցին, որ դրանք երիտասարդի մնացորդներ են, ով մահացել էր բռնի մահով 17-20 տարեկանում 1000 և 1200 թթ. միջև: Գիտնականները նաև պարզեցին, որ հանգուցյալը շատ վերքեր ուներ ձեռքերին, ոտքերին և կողերին, որոնք, հավանաբար, դանակով կամ սրով էին հասցվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել