Լրատվական կայքերում պտտվում է մի հոդված՝ «Ծաղկաձորում էնքան թանկ էր, գնացի Դուբայ հանգստանալու»: Ու լիքը մարդ որգևորված տարածում ու քոմենթներ է գրում, իբր այդպես էլ կա: Թողնելով էմոցիոնալ կողմը՝ ներկայացնում եմ պարզ հաշվարկ. ավիատոմսը՝ Երևան-Դուբայ-Երևան (եթե առնեք նախօրոք ու բախտներդ ժպտա), արժե 110000 դրամ, այսինքն՝ 2 անձը՝ 220000, ամենաէժան, աստղ չունեցող (որտեղ ավելի լավ է չմնալ) հյուրանոցը 7 օր երկու անձի համար, առանց սննդի՝ 96000 դրամ, ամենաէժան սննդի կետում հաց ուտելը (ֆաստ ֆուդ-մակդոնալդս, քֆս ու ըտենց էլի անառողջ սննդի կետեր) արժե 1 անգամը՝ մոտ 25 դիրհեմ՝ մոտ 3200 դրամ, այսինքն՝ 3 անգամ ուտելը մոտ 10000 դրամ մեկ անձը, ընդհանուր՝ 2 անձը մեկ շաբաթվա համար՝ 140000 դրամ, վիզան ամենաէժանը՝ 25000 դրամ, այսինքն՝ ևս 50000 դրամ: Հիմա պատկերացնենք, որ դուք ուրիշ ոչ մի տեղ չեք գնում, ոչ մի տուր, ոչ մի տեսարժան վայր (դրանք բավականին թանկ են, մենակ ամենաբարձր շենքի կեսը բարձրանալու տոմսը արժե 26000 դրամ) ու ձեզ պարզապես լավ է, որ Դուբայում եք ու վերջ. ձեր միայն մնալու, ուտելու, ավիատոմսի ու վիզայի գումարը կկազմի 506000 դրամ: Իսկ հիմա ուշադրություն, հոդվածի հեղինակին 30% զեղչով, իսկ մնացած մեր հայրենակիցներին՝ 50% զեղչով, այսինքն՝ 250000 դրամով առաջարկում եմ մեր Ծաղկաձորում անհամեմատ ավելի լավ հյուրանոցում, 2 անձով 7 օրվա փոխարեն մնալ 10 օր, սնվել 3 անգամ տնական համով ուտելիքներ! ՈՒ ՎԵՐՋ: 
#թարգեքանառիթերկիրսփնովելը
#chekinfoaftershare
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել